Ապրիլի 15-ին կստորագրվի նվիրաբերության պայմանագիր, որով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի եւ կվերազինվի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան եւ կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի եւ ԱրարատԲանկի միջեւ առավել ընդգրկուն համագործակցություն ձեւավորելու նպատակով կստորագրվի նաեւ հուշագիր։ԱրարատԲանկից հայտնել են, որ բանկի Վարչության եւ Խորհրդի անդամները հատուկ ծրագրով օրերս հյուրընկալվել էին Մաշտոցյան Մատենադարանում:Այցի ընթացքում ղեկավար կազմին է ներկայացվել Մատենադարանի գործունեության բնույթն ու առանձնահատկությունը, վերականգնման լաբորատորիաների վերազինման անհրաժեշտությունը, վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման կարեւորությունը։Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ, նշված բնագավառում Մատենադարանի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ քննարկումներով։«Բանկի ղեկավարությանն է ներկայացվել ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ նոր լաբորատորիայի ստեղծման նախագիծը, դրա կարեւորությունը եւ ընձեռած հնարավորությունները ազգային գանձարանի հավաքածուների պահպանման եւ ուսումնասիրման գործում։Այցի առանցքում էր նաեւ Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը, որի բնույթն ու բովանդակությունն արժանացել է բանկի հավանությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 2027