ԱԶԲ-ն ներկայացրել է 2023-ին Հայաստանում իրականացրած ծրագրերը

02.04.2024 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Հայաստան
2023 թվականին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանում իրականացրել է խոշոր ծրագրեր եւ նախագծեր, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը եւ տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր նախաձեռնություններ:

ԱԶԲ-ն ներկայացրել է 2023-ի ընթացքում Հայաստանում իրականացրած ծրագրերը. նախորդ տարվա ընթացքում ԱԶԲ-ն հաստատել է €66,1 միլիոնի ($72,3 միլիոնին համարժեք) վարկ լրացուցիչ ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը սեյսմակայուն դպրոցների կառուցման եւ սեյսմիկ աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման գործում:

«Հիմնական ձեռքբերումները ներառում են «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի» կյանքի կոչմանը, Երեւանի քաղաքային կենսական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքի կառուցմանը նախագիծը ավարտելուն՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (SUDIP) շրջանակում, որը ներառում էր 23 կմ քաղաքային ճանապարհային կապի կառուցում եւ քաղաքային երթուղիներ՝ ճանապարհային անվտանգության բարձրացման համար: 2023 թվականի ընթացքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (SSIP) շրջանակում ավարտվել է ինը դպրոցի շինարարություն, ընթացքի մեջ է տասը դպրոցների նախագծումը եւ քսան դպրոցի շինարարություն, որոնք ամբողջովին համապատասխանեցվում են սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին»,- ասվում է ԱԶԲ-ի 2023-ն ամփոփոխ զեկույցում:

Նշվում է, որ ԱԶԲ-ն $65.17 մլն վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը, որպեսզի բարելավվեն քաղաքային միջավայրը, ճանապարհային ցանցը եւ խթանվի կլիմայի նկատմամբ կայուն ենթակառուցվածքների զարգացումը Երեւանում: Ծրագիրը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին եւ 40%-ով կբարձրացնի գետերի անցման կարողությունները եւ ավելի քան 2 կմ-ով կնվազեցնի Իսակովի եւ Արշակունյաց պողոտաների հիմնական ճանապարհների միջեւ ճանապարհորդությունը՝ խնայելով ուղեւորներին 12 րոպե ժամանակ:

«Տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի այցեր եւ հանդիպումներ ԱԶԲ-ի եւ Հայաստանի կառավարության պատվիրակությունների միջեւ: Հանդիպումների նպատակն էր ընդլայնել համագործակցությունը, գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը եւ աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։ ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի այցը Հայաստան միտված էր վերահաստատել բանկի հավատարմությունը՝ հօգուտ Հայաստանի զարգացման օրակարգի»,- նշվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW