Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն վաճառողների համար:«Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակի վաճառողների համար։ Այժմ վարկ ստանալու համար կարող է դիմել 20 հազար վաճառող, իսկ շուտով վարկերը հասանելի կդառնան ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունում։Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռեգիստրում:Վարկի գումարը կազմում է 100 հազարից մինչեւ 20 միլիոն ռուբլի, ժամկետը 3-ից 12 ամիս է:Տոկոսադրույքը կազմում է ամսական 1,5% եւ հաշվարկվում է անհատականորեն։Նոր ծառայությունն օգտագործում է Wildberries-ի ներքին վիճակագրությունը՝ վարկառուների հուսալիության գնահատման մոդել ստեղծելու համար, որը ձեւավորվում է արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով։ Ընկերությունը նշել է, որ ծառայությունը կկարողանա միջինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնել հայտի հաստատման վերաբերյալ։Հետագայում նախատեսվում է վաճառողներին տրամադրել մշտական վարկային սահմանաչափ՝ հաշվարկված վաճառքի ծավալների հիման վրա։ Tweet Դիտում՝ 5668