«Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամը Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա շահառուն էր։ Ընկերություններն իրենց հաճախորդների կատարած վճարումների դիմաց 3․665․972 դրամ էին փոխանցել հիմնադրամին։Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ այս անգամ որոշում են կայացրել գումարի մի մասը փոխանցել ուղիղ շահառուներին․ «3.6 միլիոն «մի դրամներից» մեկ միլիոնը հատկացրել են Հայ Մայրեր հիմնադրամի 20 շահառուի՝ որպես դրամական աջակցություն։ Դա որոշել ենք անել ավելի հաճելի եղանակով՝ idplus հարթակում 50.000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի միջոցով։ Շահառուներն այդ նվեր-քարտերով կկարողանան վճարումներ կատարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ այդ կետերի թիվն արդեն իսկ գերազանցում է 20.000-ը»։Ընկերություններից հայտնել են, որ Մի դրամի ուժով հատկացված մնացած գումարը՝ ավելի քան 2.6 միլիոն դրամ, ուղղվել է հենց Հայ Մայրեր հիմնադրամին՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին վերականգնողական բուժում ապահովելու նպատակով։«Տվյալ դեպքում մեզ համար կարեւոր է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին աջակցությունը, քանի որ գիտակցում ենք, որ բացի ֆինանսական միջոցներից, որքան մեծ ջանք ու ներքին ուժ է պահանջվում նրանցից՝ իրենց երեխաների առօրյա կարիքները հոգալու համար»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Հայ Մայրեր հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանի խոսքով՝ «Մի դրամի ուժի» աջակցությամբ արդեն երկրորդ անգամ երեխաները կարող են ստանալ անվճար վերականգնողական բուժում։ «Ամենաբարդ պահերին Իդրամն ու IDBank-ն իրենց աջակցությամբ միշտ մեր կողքին են։ Սոցիալական պատասխանատվությունն այն կարեւորագույն տարրն է, որն, ըստ իս, պետք է լինի բոլոր կազմակերպություններում»,- ասել է Նարինե Մանուկյանը։Նշվում է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարիների ընթացքում աջակցել է ավելի քան 25 հիմնադրամի եւ նվիրաբերել է ավելի քան 160 միլիոն դրամ։ «Idram&IDBank հավելվածով, երկու ընկերությունների առցանց հարթակներով եւ տերմինալներով ամեն անգամ վճարում կատարելիս Դուք դառնում եք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, որովհետեւ Ձեր վճարումների դիմաց է, որ փոխանցվում են «մի դրամները»։Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ եւ քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր եւ խնայել գումար, հետեւել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6921