Առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն եւ առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլեւս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։ «Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու եւ հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ` առեւտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում եւ իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2179