ՌԴ ԿԲ կանխատեսում է, որ առաջիկա երեք տարիների միջին տոկոսադրույքը կկազմի մոտ 10%

14.03.2024 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի Բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Գանգանն ասել է, որ առաջիկա երեք տարիների միջին տոկոսադրույքը կկազմի մոտավորապես 10%:

«Միջին տոկոսադրույքը այն 16% չէ, որը կա հիմա, այն կազմում է մոտ 10%, նույնիսկ ավելի քիչ», - ասել է Գանգանը:

Նրա խոսքով, հիմնական տոկոսադրույքը մինչեւ 16% բարձրացնելը հնարավորություն է տալիս արագորեն նվազեցնել գնաճային ճնշումը։

Անդրեյ Գանգանը նաեւ նշել է, որ Ռուսաստանում տարեկան գնաճի գագաթնակետը սպասվում է 2024թ. երկրորդ եռամսյակում։
Դիտում՝ 4962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW