ԿԲ նախագահն ասել է, որ կենսաթոշակառուներին վերադարձվող գումարը «դինամիկ աճում է»

12.03.2024 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #գնաճ
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին վերադարձվող գումարին եւ ասել, որ «այդ թվերը դինամիկ աճում են»։

«Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ կառավարությունն այդ ամբողջ բեռն իր վրա է վերցրել եւ վճարում է 10% քեշբեքը։ Ֆիսկալ մասով դա հաշվի ենք առնում եւ մտնում է մեր հաշվարկների մեջ։ Ազդեցության տեսանկյունից կդժվարանամ կոնկրետ ասել, պետք է նայել նաեւ թվերի մեծությունը։ Ունենք թոշակառուներ, որոնք օգտվում են այդ առաջարկից, բայց նաեւ ունենք թոշակառուների մի ստվար զանգված, որը դեռեւս չի օգտվում։ Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ եւս կինտեգրվեն համակարգերին եւ կօգտվեն այդ հնարավորությունից, որի արդյունքում որոշակի պահանջարկ կձեւավորի։ Պետք է հասկանանք՝ արդյոք մասշտաբի եւ մագնիտուդի տեսանկյունից էակա՞ն են, կարո՞ղ են իրենց մեջ ինչ-որ գնաճային ռիսկեր պարունակել, թե՝ ոչ»,- ասել է նա։

Խոսելով, թե հանրային տրանսպորտի թանկացումն ինչ ազդեցություն կունենա գնաճի վրա, նա նշել է․ «Այդ պահին գնաճի վրա կունենա ազդեցություն, կլինի գնի փոփոխություն՝ անգամ տեսակարար կշիռ զամբյուղի մեջ»:
Դիտում՝ 1782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW