ՊԵԿ. Տարեսկզբից իրականացվել է 120.9 մլն գործարք՝ 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով

12.03.2024 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկզբից մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:

Բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով` 2024 թ. տարեսկզբից մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:

Այդ թվում` 2024թ.-ի մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով:
Դիտում՝ 966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW