Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկի” 1.5 մլրդ դրամ ծավալով կորպորատիվ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, պարտատոմսերը ձեռք են բերել 154 ներդրողներ, որոնցից 121-ը ֆիզիկական անձինք են, իսկ 33-ը` իրավաբանական: 154 ներդրողներից ոչ ռեզիդենտ են եղել միայն երկուսը: Բանկի մամլո ծառայությունից հայտնել են, որ հաշվի առնելով առաջին թողարկման հաջող ընթացքը` բանկը նախատեսում է 2009 թվականին անցկացնել պարտատոմսերի երկրորդ թողարկում: Թողարկման տեղաբաշխողը “Արդշինինվեստբանկն” է: Պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, քանակը` 150 հազ. հատ, շրջանառության ժամկետըª 12 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը` 10 %: Ֆիզիկական անձանց ներդրումները “Արդիշնինվեստբանկի” պարտատոմսերում համարվում են բանկային ավանդներ եւ երաշխավորվում են Հայաստանի ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Tweet Դիտում՝ 13885