Հայէկոնոմբանկի կապիտալը համալրվել է

05.03.2024 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #կապիտալ
Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի 22-րդ թողարկման արդյունքում տեղաբաշխվել է 676,488 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով (5,410 ՀՀ դրամ շուկայական գնով):

Բանկից հայտնել են, որ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 1,407,095,040 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 3,659,800,080 ՀՀ դրամ:

Փետրվարի 16-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը հաստատել է բանկի Կանոնադրությունը նոր խմբագրությամբ, համաձայն որի կանոնադրական կապիտալը կազմել է 29,539,334,720 ՀՀ դրամ:
Դիտում՝ 2642

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW