Ռուսաստանը վավերացրել է Մաքսային միության ազատ տնտեսական գոտիների մասին համաձայնագիրը

26.02.2024 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Մաքսային միության ազատ տնտեսական գոտիների մասին համաձայնագիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության ազատ տնտեսական գոտիների մասին համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել։

Համաձայնագիրը ստորագրվել էր Սանկտ Պետերբուրգում 2010 թվականի հունիսի 18-ին՝ նպատակ ունենալով նպաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծմանը։

Համաձայնագիրը սահմանում է ազատ տնտեսական գոտիների իրավական ռեժիմը, որոնք ստեղծվում են համաձայնագրի կողմերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումներ ներգրավելու, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություններ ստեղծելու եւ զարգացնելու, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացման նպատակով։
Դիտում՝ 4850

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW