Visa-ն եւ Յունիբանկը մեկնարկում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավը

23.02.2024 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանում Յունիբանկի Visa քարտապանները հնարավորություն կունենան շահել 2024 թվականի Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր, դրամական մրցանակներ, ինչպես նաեւ՝ ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու։

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա եւ նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար։ Ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում եւ թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաեւ երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- ասել է Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։



Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ Յունիբանկը կթողարկի օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։
 
«Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների եւ վճարումների համար եւ կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր։ Առողջ ապրելակերպի եւ սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է։ Նախատեսում ենք համագործակցել, աջակցել մեր բոլոր մարզիկներին, որոնք կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր»,- ասել է Մեսրոպ Հակոբյանը։

Դիանա Կիգուրաձեն եւ Մեսրոպ Հակոբյանը


Նա նշել է, որ բանկի 350 000 հաճախորդից ավելի քան 200 000-ը ակտիվ քարտապան է, իսկ Visa քարտապանների թիվն ավելի քան 100 000 է. «Սա պայմանավորված է ինչպես քարտերի հարմարավետությամբ, այնպես էլ՝ լրացուցիչ ծառայություներով, որ կարող ենք տրամադրել»։

Visa-ի եւ Յունիբանկի համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից եւ կտեւի մինչեւ հուլիսի 1-ը։ Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ քարտով։



Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվի 4 մասնակից եւ նրանց կտրամադրվեն ամսական մրցանակներ եւ գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն։ Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 մասնակցի կտրամադրվի գլխավոր մրցանակ՝ ուղեւորություն Փարիզ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Դիտում՝ 1687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai