Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանկերը խստացնում են քոմփլայենսի քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ՝ սահմանափակելով միջսահմանային վճարումներ կատարելու եւ հաշիվներ բացելու հնարավորությունը՝ ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ:Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱՄԷ-ի բանկային ոլորտի երկու աղբյուրներ։Ըստ նրանց՝ վճարումները շատ ընկերությունների համար դարձել են անհասանելի, քանի որ ԱՄԷ բանկերի մեծ մասը գումար չի ընդունում Ռուսաստանից եւ հակառակ ուղղությամբ վճարումներ չի կատարում։«Դա պայմանավորված չէ նրանով, որ էմիրաթական բանկերը միտումնավոր սահմանափակում են ռուսական բիզնեսի հնարավորությունները, այլ նրանով, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի թիվն աճում է։ Հետեւաբար, նվազել է թղթակից բանկերի թիվը, որոնց հետ էմիրաթական բանկերը կարող են աշխատել»,- ասել է գործակալության զրուցակիցը։Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ այն բանկերը, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, նույնպես փոխանցումների հետ կապված դժվարություններ ունեն։ Դա պայմանավորված է թղթակից բանկերի գործողություններով, որոնք անջատում են ռուսական բանկերի հաշիվները, ինչպես նաեւ փոխանցումն ընդունող վարկային հաստատությունների կողմից գործարքների ստուգումների ավելացմամբ: Էմիրաթական որոշ բանկեր, որոնք դեռ ընդունում են վճարումներ Ռուսաստանից, պարբերաբար հաճախորդներից պահանջում են հիմնավորել փոխանցումը եւ գումարի ծագումը:Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հաղորդել էր, որ ԱՄԷ-ի խոշոր բանկերը սահմանափակել են Ռուսաստանի հետ հաշվարկները եւ սկսել են փակել հաճախորդների հաշիվները՝ երկրորդական պատժամիջոցների վտանգի պատճառով։ Tweet Դիտում՝ 4661