Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով

19.02.2024 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային վարչություն
Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.am էլեկտրոնային հասցեին:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:
Դիտում՝ 1710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW