Կոնվերս Բանկը եւ Payoneer միջազգային համակարգն այսուհետ կհամագործակցեն: Այս հարմարավետ լուծումն այն անձանց համար է, ովքեր եկամուտ են ստանում արտերկրից, գնահատում են ժամանակը եւ փնտրում ֆինանսների տնօրինման պարզ ու անվտանգ տարբերակ:Բանկից հայտնել են, որ հասանելի է թե գործող Payoneer-ի ինտեգրումը Converse Mobile-ին, թե հավելվածով գրանցման հնարավորությունը:Payoneer-ը պատմություն է հնարավորությունների եւ հարմարավետության մասինPayoneer-ը միջազգային վճարային համակարգ է, որը մեծապես օգտագործվում է էլեկտրոնային առեւտրում, ինչպես նաեւ իր պարզության եւ հարմարավետության շնորհիվ դարձել է ֆինանսների ստացման առաջին նախընտրության հարթակ ֆրիլանս մասնագետների համար: Այն գալիս է փոխարինելու միջազգային փոխանցումների համակարգերին՝ ազատելով փոխանցումը ստանալու նպատակով բանկ այցելելու ու կոդեր հիշելու անհրաժեշտությունից:Payoneer-ը պարզ է ու հարմարավետ, դրանում ֆինանսական միջոցները՝ միշտ ձեռքի տակ:Սա համակարգ է, որը չի ճանաչում սահմաններ, եւ փոխանցումների պարզ գործիք է: Այսօր աշխատել կարելի է հեռավար, կարելի է համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ՝ ստանալով եկամուտ տարբեր երկրներից եւ տարբեր արժույթներով՝ ԱՄՆ դոլար, Եվրո:Payoneer + Converse Mobile = ԱրագությունՄոբայլ հավելվածում Payoneer-ի ակտիվացումից մինչեւ փոխանցված գումարի հասանելիություն մի քանի հպում ու մի քանի վայրկյան է: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը Payoneer-ի հաշիվը/քարտը կցել Converse Mobile հավելվածին կամ այն ակտիվացնել բանկի հավելվածի միջոցով ու ֆինանսները փոխանցել Կոնվերս Բանկի հաշվի: Բացելով փակագծերըԿոնվերս Բանկի առաջարկը նաեւ եզակի հնարավորություն է ընձեռում օգտատերերին: Արտերկրից PayPal-ով գումար ստացողները տեղյակ են դրա կանխիկացման սահմանափակ հնարավորությունների եւ գանձվող միջնորդավճարների չափի մասին: Converse Mobile-ով կարող եք Ձեր PayPal-ից գումարը փոխանցել Payoneer, ապա՝ Ձեր հաշիվ եւ կանխիկացնել այն: Ընդամենը մեկ պարզ գործողություն եւ շոշափելի հարմարավետություն, ժամանակի եւ ռեսուրսի խնայողություն:Ընդամենը մեկ գործիքի ավելացմամբ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել արտերկրից ստացված եկամուտների տնօրինման ամենապարզ, հեշտ, արագ ու անվտանգ տարբերակից՝ փոխանցել դրամային հաշվին եւ արդեն Converse Mobile հարմարավետ տիրույթում օգտվել բանկային գործառնությունների ընդգրկուն գործիքակազմից:Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:Մանրամասներին ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2822