Ֆասթ Բանկը՝ Բարդերի ակումբի բարեգործական համերգի հովանավոր

01.02.2024 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #համերգի հովանավոր
Բարդերի ակումբը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում օրերս հանդես են եկել հեղինակային երգի բարեգործական հերթական համերգով, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։
 
Ռուբեն Հախվերդյանի, Արմինե Հայրապետյանի, Վահե Քոչարի, Վախթանգ Հարությունյանի ու այլ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգից գոյացած հասույթն այս անգամ կուղղի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիների սոցիալական եւ կրթական վիճակի բարելավմանը:

«Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել վայելել հեղինակ-կատարողների ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրել են նաեւ Բարդերի ակումբին «Բոհեմ» գրական-երաժշտական համույթի շրջանակում միացած պոետ Գոռ Հարությունյանի ելույթը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտում՝ 1708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW