Երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացման համար մրցույթ կանցկացվի

01.02.2024 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է նպաստել երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացմանը:

Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 3 000 000 (ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 60 երիտասարդ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ մասնակից պետություններից։ Մասնակիցն իր ծրագրում ՀՀ երիտասարդների՝ առկա կամ առցանց ձևաչափով մասնակցությունից բացի, պետք է ապահովի նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների մասնակցությունը՝ առցանց տարբերակով։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

•    առնվազն 3 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն,  
•    ծրագրի աշխատակազմի փորձառություն,
•    ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան 2024 թվականի փետրվարի 7-ը՝ ժամը 12:00-ն։ Մանրամասները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 1761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW