Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը

27.01.2024 | 08:25 Գլխավոր էջ / Նորություններ /
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Fitch Ratings նշում է, որ վարկանիշը արտացոլում է մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների, կառավարման եւ գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ միջազգային վարկատուներին հաստատված հասանելիությամբ: Գործակալությունը նշում է, որ ուժեղ կողմերի հետ մեկտեղ կան նաեւ խնդիրներ. արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր (թեեւ նվազող) մասնաբաժինը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները եւ ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան:

Fitch-ն արձանագրում է, որ երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը գրանցել է ուժեղ տնտեսական աճ՝ 2023 թվականին իրական ՀՆԱ-ն աճել է մոտ 7,4%-ով: Գործակալությունը կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 6 %:

Fitch Ratings նկատում է,  Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից առեւտրի եւ էներգետիկայի առումով եւ մոտ ապագայում նշանակալի դիվերսիֆիկացում չի սպասում:

«Բանկային հատվածում Հայաստանը շարունակում է իրագործել արեւմտյան պատժամիջոցները, որոնց թիրախում ռուսական ձեռնարկություններ են։ 2021 թվականից ի վեր ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300%-ով, եւ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 51%-ը եւ ներմուծման 30%-ը», - գրում են Fitch-ի վերլուծաբանները:

Արձանագրելով, որ «բնակելի անշարժ գույքի շուկայում գերտաքացման նշաններ կան», Fitch-ը «անկառավարելի շտկման» ռիսկերը համարում է համեմատաբար ցածր:
Դիտում՝ 5287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW