2023-ին հիփոթեքային վարկի ծրագրի 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ եկամտահարկ

26.01.2024 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամտային հարկ #հիփոթեքային վարկ
2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների եւ շահառուների քանակի զգալի աճ:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով:

2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ։

2015-2023 թվականների ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ:
Դիտում՝ 2909

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW