Turan համակարգը ձգտում է միասնական «դրամապանակ» ստեղծել թյուրքական երկրների համար

26.01.2024 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքական Turan Teknoloji Anonim Şirketi (Turan) վճարային համակարգը մտադիր է ստեղծել դրամապանակի միասնական ենթակառուցվածք թյուրքական երկրների համար։

United Payment ընկերության տնօրեն Էդգար Աբդուլաեւը Trend-ին հայտնել է, որ «թյուրքական պետությունների միջեւ թվային դրամական փոխանցումների միջանցք ստեղծելու նպատակով Turan-ը արագացրել է իր գործունեությունը Ադրբեջանում»:

«Շուտով օգտատերերը կկարողանան դրամապանակից դրամապանակ փոխանցումներ կատարել Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սակայն մեր հիմնական նպատակն է ներդնել նույն մոդելը բոլոր թյուրքական պետություններում եւ ապահովել թվային փողերի փոխանցումը պետությունների միջեւ՝ մեկ դրամապանակի ենթակառուցվածքի միջոցով: Turan-ը կդառնա Կենտրոնական Ասիայի ամենամեծ ֆինանսական հավելվածը»,- նշել է նա։
Դիտում՝ 4267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW