ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր եւ ֆինանսական փաստաթղթեր

22.01.2024 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հավաքածու
ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:

Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով:

Հանձնաժողովին դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել robert.kocharyan@cba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով։
Դիտում՝ 1861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW