Ամերիաբանկի MyTour-ի միջոցով հնարավոր է զբոսաշրջային փաթեթներ ամրագրել բջջային հավելվածով

16.01.2024 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #MyTour
Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով:

MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

«Շուկայում արտագնա տուրերի ուղղությունների եւ առաջարկների աճին զուգահեռ ճիշտ եւ հենց ձեր կարիքներին համապատասխան փաթեթ գտնելը վերածվել է ժամանակատար եւ շատ ջանք պահանջող գործընթացի: MyTour-ի նպատակն է վերափոխել ճանապարհորդության պլանավորման գործընթացն ու առաջարկել աննախադեպ՝ մեկ վայրում ամբողջական զբոսաշրջային փաթեթներ ուսումնասիրելու եւ ամրագրելու հնարավորություն»,- ասել է MyTour-ի պրոդուկտի մենեջեր Լիլիթ Հայրապետյանը:

Բանկից հայտնել են, որ այս գործիքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն օգտատերերին թույլ է տալիս մեկ հարթակում ուսումնասիրել միաժամանակ տասնյակ տուր փաթեթ՝ ընդլայնված գործառույթներով․ օգտատերը կարող է փաթեթների գների ակնթարթային հաշվարկ կատարել՝ փոխելով ճանապարհորդների կամ օրերի քանակը, թռիչքի օրը եւ այլն։ Իսկ վերջնական ընտրություն կատարելուց հետո հնարավոր է անմիջապես նույն հարթակում կատարել ամրագրում։

«MyTour-ի կարգախոսն է «app-ից ափ», ինչը լիովին համահունչ է մեր նպատակներին, քանի որ գործարկելով MyAmeria-ն՝ մենք ձգտում էինք հաճախորդների համար անել ավելին, քան պարզապես ավանդական բանկային ծառայությունների թվայնացումն էր, առաջարկել ֆինանսական եւ ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ մեկ հարթակում: Այս ճանապարհին մենք շարունակ կատարելագործում ենք հավելվածն ու նոր հնարավորություններ ավելացնում»,- ասել է Ամերիաբանկի թվային վաճառքների եւ փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

Նշվում է, որ MyTour հարթակում այս պահին հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս: Առաջիկայում փաթեթների աշխարհագրությունը կընդլայնվի, կավելանան նոր ուղղություններ։

«Դեպի Եգիպտոս փաթեթները տրամադրվում են առաջատար տուրիստական օպերատորներից մեկի` Skytour-ի կողմից: Առաջիկայում մենք պլանավորում ենք նաեւ այս առումով ընդլայնել ծառայությունների ցանկը՝ առաջարկելով ոչ միայն նոր ուղղություններ, այլեւ տարբեր տուրիստական գործակալությունների փաթեթները մեկ հարթակում տեսնելու հնարավորություն։ Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից մենք MyTour-ը տեսնում ենք որպես ճանապարհորդական էկոհամակարգ, որը կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ պլանավորում իրենց ճամփորդությունը եւ ճանապարհորդում՝ վերածելով յուրաքանչյուր ուղեւորություն անհոգ ու հիշարժան փորձառության»,- նշել է Լիլիթ Հայրապետյանը:

Նոր ծառայությունը դեռ հասանելի է միայն հավելվածի iOS օգտատերերի համար: MyTour-ը շուտով կգործարկվի նաեւ Android օգտատերերի համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW