Mastercard-ը մտադիր է Ադրբեջանում վճարումների թվայնացումը հասցնել 60%-ի

03.01.2024 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Mastercard-ը մտադիր է Ադրբեջանում վճարումների թվայնացումը հասցնել 60 %-ի։

«Մեր հիմնական նպատակը տնտեսության թվայնացումն է։ Այսօր Ադրբեջանում անձնական սպառողական ծախսերի թվայնացումը կազմում է 30 %, եւ մենք ցանկանում ենք այն հասցնել միջին եվրոպական մակարդակի՝ 60 %։

Այս նպատակին հասնելու համար մենք ձգտում ենք պարզեցնել քարտերի թողարկումը: Սպառողները ավելի հաճախ կդառնան բանկի հաճախորդներ թվային եղանակներով եւ իրենց դրամապանակներում թվային քարտեր կունենան», - ասել է Ադրբեջանում եւ Թուրքիայում Mastercard-ի գլխավոր տնօրեն Ավշար Գյուրդալը Trend-ին տված հարցազրույցում:
Դիտում՝ 6095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW