Ֆրանսիական L'Oreal կոսմետիկ ընկերության հիմնադրի թոռնուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը դարձել է առաջին կինը, ում կարողությունը գերազանցել է $100 միլիարդը։Ինտերֆաքսը հաղորդում է, որ դեկտեմբերի 28-ին L'Oreal-ի բաժնետոմսերը հասել են պատմական նոր բարձրակետի, իսկ տարեսկզբից ընկերության կապիտալիզացումը աճել է մեկ երրորդով: Դրա շնորհիվ Բետանկուր-Մայերսը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի մոտ 35%-ը, այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց շարքում Բետանկուր-Մայերսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով LVMH հոլդինգի հիմնադիր Բեռնար Առնոյին ($179 միլիարդ): Tweet Դիտում՝ 7142