Այսուհետ բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ վճարումներից կստանան 10% հետվճար

28.12.2023 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անկանխիկ գործարք #հետվճար #թոշակառու
Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգը:

Այսուհետ հետվճարը կվճարվի բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանց բանկերի մասնակցության: Հետվճարի վերին շեմը վճարատեսակի վճարվող գումարի 10% է եւ չի կարող գերազանցել 5000 դրամը:

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրի ներդրման պահից մինչեւ նոյեմբեր կենսաթոշակառուները 62 միլիարդ դրամի անկանխիկ առեւտուր են իրականացրել:

«Ներդրման պահից մինչեւ օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին: Այսօրվա որոշման էությունը հետեւյալն է, որ նախկինում 5%-ը վճարում էին բանկերը, 5%-ը՝ կառավարությունը: Այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից 10%-ը կվճարվի պետական բյուջեից. «Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում` գնացեք ուրիշ բանկի հետ աշխատեք։ Բոլոր թոշակառուները եւ նպաստառուները անկանխիկ առեւտրի դեպքում հետվճար կստանան»:
Դիտում՝ 2822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW