ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Բանկից հայտնել են, որ մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով ԱրարատԲանկի իրականացված սոցիալական ծրագրերը, որդեգրած սոցիալական ուղղություններն ու ձեռքբերումները։«Այս մրցանակը կրթական, առողջապահական եւ բնապահպանական ոլորտներում ԱրարատԲանկի շարունակական ջանքերի մասին է։ Մենք հավատացած ենք, որ ընկերությունները պարտավոր են նպաստել այն համայնքների բարեկեցությանը, որտեղ գործում են՝ ֆինանսական արդյունքներից զատ գեներացնելով նաեւ ոչ ֆինանսական արդյունքներ: Սոցիալական նախաձեռնություններն ԱրարատԲանկի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են, եւ մենք ձգտում ենք մեր գործողությունների միջոցով ստեղծել կայուն եւ դրական փոփոխություններ։ Շնորհակալ ենք Global Banking and Finance Review ամսագրին մրցանակի համար»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։2011 թվականից ի վեր Global Banking and Finance Review-ի մրցանակներն արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ եւ ոգեշնչող փոփոխությունները:Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց եւ տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների եւ արդի թեմաների մասին։ Հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաեւ ամսագրի խմբագիրների եւ ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա: Tweet Դիտում՝ 7965