Ամանորի հրաշքը` Շիրակի մարզում. Ամերիացի Ձմեռ պապերն այցելել են արցախցի փոքրիկներին

28.12.2023 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Ամանոր #արցախցի երեխա
Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը, գործընկերներին կրկին համախմբելով բարի գործ անելու գաղափարի շուրջ եւ շարունակելով Շիրակի մարզում հաստատված արցախցիների աջակցությանն ուղղված նախաձեռնությունը, իրականացրել է «Ամանորի հեքիաթ` արցախցի փոքրիկների համար» ծրագիրը:

Ինչպես հայտնել են բանկից, ծրագրի շրջանակում ավելի քան 550 արցախցի երեխա ստացել է խնամքով ու հոգատարությամբ հավաքված փաթեթներ, որոնք ներառում էին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ, տոնածառ եւ այլն:

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք», եւ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին բազմաթիվ մարդիկ: Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված եւ հասցեական բնույթ, մենք այցելել ենք տուն առ տուն, գնահատել ենք նրանց առաջնային կարիքները, ցուցաբերել անհատական եւ հասցեական աջակցություն: Մենք հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել ենք նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից եւ վստահեցնել, որ նրանց կողքին ենք: Հավատում ենք, որ հոգատարությունը ջերմացնում է, եւ Ամանորին շարունակեցինք հոգատարության շղթան` Շիրակի մարզի արցախցի երեխաներին նվիրելով ժպիտներ ու ամանորյա հեքիաթային ակնթարթներ: Մենք շնորհակալ ենք Ամերիա թիմին ու մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու եւ արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:  

Մանրամասները` բանկի տեսանյութում:

Բանկից հիշեցնում են, որ դեռ հոկտեմբերին Ամերիաբանկը մեկնարկել էր «Աջակցություն Շիրակում ապաստանած արցախցի ընտանիքներին» ծրագիրը, որի շուրջ համախմբվել էին Ամերիա թիմն ու 10-ից ավելի գործընկեր: Ծրագրում ներառվել էր միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ավելի քան 180 ընտանիք:
Դիտում՝ 11705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai