ՄՊՀ-ն արձանագրել է բենզինի ձեռքբերման եւ իրացման գների անհամարժեք փոփոխություններ
26.12.2023 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rg.ru

ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երեւանի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։
2022 եւ 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» եւ «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների եւ ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերեւույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր եւ ցածր գնային քաղաքականության դրսեւորումներ։
ՄՊՀ-ն նշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերեւույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: