Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաեւ Եվրոթերմի պարտատոմսերը
22.12.2023 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Մի քանի տարի է, ինչ բանկն իր Converse Mobile հավելվածում առաջարկում է ներդրումների իրականացման պատրաստի լուծումներ՝ ամենատարբեր նախասիրությունների, ֆինանսական կարողությունների եւ ֆինանսական լուծումների կողմնակից անձանց համար:
Converse Mobile. ներդրումային հնարավորություններ նույն հարթակում
Հավելվածում այս պահին հնարավոր է ոչ միայն ավանդ ներդնել, այլեւ ձեռքբերել գործընկեր Եվրոթերմ ընկերության (Նոյան) պարտատոմսերը: Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերում ներդրումներից ստացված եկամուտը չի հարկվում: Սրա, ինչպես նաեւ գրավիչ պայմանների շնորհիվ, Հայաստանում պարտատոմսերը ներդրման նախընտրելի գործիք են տասնյակ հազարավոր մարդկանց համար:
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պրոդուկտին առավելագույնս շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Թողարկող ընկերության, թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին կարելի է ծանոթանալ Ազդագրում՝ այս հղումով:
Ներդրման ամենակարճ ուղին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերում ներդրում կատարելու համար բավարար է Converse Mobile հավելվածում մուտք գործել «+», ապա՝ «Կատարել ներդրում» եւ հետեւել հրահանգներին:
Պարտատոմսերում ներդրում հնարավոր է կատարել նաեւ բանկի ցանկացած մասնաճյուղում:
Մի քանի այլ հետաքրքիր փաստ եւս
Կոնվես Բանկը Հայաստանում առաջիններից մեկն էր, որ իր Converse Mobile հավելվածում պարտատոմսերի գնման հնարավորություն տվեց: Ի տարբերություն նման այլ առաջարկների, բանկ այցելելու կարիք չկար անգամ արժեթղթերի հաշիվ բացելու համար:
Converse Mobile-ում պարտատոմսերի գնման հնարավորությունn ապաակտիվանում է դրանց տեղաբաշխման ավարտից հետո եւ նորից ակտիվանում՝ նոր թողարկումների դեպքում:
Նշվում է, որ մշտապես կարելի է օգտվել հավելվածով ավանդադրման հնարավորությունից. hավելվածում հասանելի է Կարաս եւ Պրոգրես ավանդատեսակներում ներդրման, ինչպես նաեւ ավանդադրված գումարների կառավարման հնարավորությունը:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: