ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 2024 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7%

14.12.2023 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայաստանի ՀՆԱ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է Մակրոտնտեսական կանխատեսումը 6 անդամ երկրների համար։

Բանկի վերլուծաբաններն ակնկալում են, որ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի. Հայաստանում՝ 5,7%, Բելառուսում՝ 2%, Ղազախստանում՝ 5%, Ղրղզստանում՝ 4,5%, Ռուսաստանում՝ 1,5% եւ Տաջիկստանում՝ 7,3%.

Փաստաթղթում նշվում է, որ 2023 թվականին ուժեղ ներքին պահանջարկը ապահովել է բարձր տնտեսական ակտիվություն Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում։


ԵԱԶԲ-ի վերլուծաբանների գնահատականներով՝ 2024 թվականին այդ երկրներում աճը որոշակիորեն կդանդաղի, սակայն նկատելիորեն բարձր կմնա համաշխարհային միջինից:
Դիտում՝ 7050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW