ԵԱԶԲ-ն 2024-ին նախատեսում է $2,3 միլիարդի ներդրումներ կատարել

14.12.2023 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2024 թվականին մասնակից երկրներում ֆինանսավորել առնվազն 30 ծրագիր՝ մոտ $2,3 միլիարդ ընդհանուր արժողությամբ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«2024 թվականի համար ունենք հավակնոտ ծրագրեր, եւ մեր ռազմավարության համաձայն՝ ընթացիկ ներդրումային պորտֆելը պետք է հասնի $ 6 միլիարդի», - ասել է նա։

Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ 2023 թվականին բանկի ներդրումների ծավալը կգերազանցի $1,7 միլիարդը։
Դիտում՝ 10817

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW