Moody's-ը բարձրացրել է IDBank-ի երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ սահմանելով B1, հեռանկարը՝ կայուն

13.12.2023 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #IDBank
Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B2-ից B1՝ կայուն հեռանկարով։

IDBank-ից հայտնել են, որ միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b2-ից մինչեւ b1, բարձրացրել է բանկի երկարաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ B1-ից մինչեւ Ba3, ինչպես նաեւ բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատումը (CR գնահատական) B1(cr)-ից մինչեւ Ba3(cr):

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8407

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW