Վրաստանի Ազգային բանկը կշարունակի տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը

06.12.2023 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Ազգային բանկ #տոկոսադրույք
Վրաստանի Ազգային բանկը կշարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը՝ ելնելով գնաճի նվազման տեմպերից, հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ունեցել ենք գնաճի բավականին ցածր տեմպեր, նպատակային 3%-ոց ցուցանիշից շատ ավելի ցածր: Դա մեզ լավ հնարավորություն է տալիս զգուշավոր, չափավոր քայլերով շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը»,- ասել է Թուրնավան։

Ներկայում Վրաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10% է:
Դիտում՝ 4730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW