Ֆլայ Արնա-ի ամրագրման համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորվել են

04.12.2023 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆլայ Արնա #տեխնիկական խնդիր
Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին տարածված լուրերը:

«Ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղեւորներին հարմարավետ եւ վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։  


Վերջին մի քանի օրվա ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների եւ ուղեւորների համար։

Տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, եւ ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW