Հունվար-նոյեմբերին ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ եկամուտ եւ պետտուրք

04.12.2023 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ #տուրք
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրք:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով:

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:
Դիտում՝ 1565

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW