Հայաստանը վերահաստատել է «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ»-ին միանալու տեսլականը
02.12.2023 | 09:02 Գլխավոր էջ / Նորություններ /


ՊԵԿ-ից հայտնում են, որ Լիսաբանում կայացած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում
Ռուստամ Բադասյանը ԱՄՆ, Իսպանիայի եւ Կայմանյան կղզիների իր գործընկերների հետ մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը։
ՊԵԿ նախագահն ընդգծել է CARF ստանդարտի առավելությունները եւ ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։ Վերջինիս շրջանակում Հայաստանը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել եւ ստանալ այլ երկրներից նաեւ կրիպտոակտիվների վերաբերյալ։
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաեւ կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ: Հայաստանը միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ, հայտնում են ՊԵԿ-ից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: