ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատել է Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը եւ պատասխանատու կլինի միջին եւ փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։Բանկից հայտնել են, որ Եվգենիյ Մոտովիլովն ավարտել է Մարիյան պետական տեխնիկական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ եւ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտությամբ, ունի MBA որակավորում: 2004թ․-ից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի տարբեր բանկերում, որտեղ ղեկավարել է կորպորատիվ ուղղվածությունը։ ՎՏԲ խմբին է միացել 2013թ․-ին: 2018թ․-ին նշանակվել է «Возрождение» բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ 2021թ․-ին ղեկավարել է «Запсибкомбанк»-ը։ 2023թ․-ի սեպտեմբերից նա նշանակվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին եւ ձեռնարկություններին սպասարկելուն եւ աջակցելուն։ Ծրագրեր ունենք՝ ավելացնելու գործառնական եկամուտը եւ ներգրավելու հաճախորդների նոր բազա: Եվգենիյ Մոտովիլովի փորձը, որ երկար ժամանակ աշխատել է կորպորատիվ սեգմենտում, կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- մեկնաբանելով նշանակումը՝ ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: «Բանկը Հայաստանում սպասարկում է ավելի քան 11 հազար կորպորատիվ հաճախորդի։ Մենք միջին եւ փոքր բիզնեսի ընկերություններին առաջարկում ենք վարկավորման, միջոցների տեղաբաշխման, երաշխիքային պրոդուկտների եւ հաշիվների սպասարկման ամենապահանջված տեսակները: Միեւնույն ժամանակ, միշտ ձգտում ենք լինել շուկայում մրցունակ եւ առաջարկել համագործակցության շահավետ պայմաններ։ Նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը բիզնեսի սպասարկման շուկայում եւ ներգրավել նոր գործընկերներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4944