Ամիօ Բանկի «Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո

23.11.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #«Զվարթնոց» մասնաճյուղ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում վերաբացվել է Ամիօ Բանկի համանուն մասնաճյուղը՝ հաճախորդներին ներկայանալով բոլորովին նոր, թափանցիկ ու մտերմիկ սպասարկման ձեւաչափով:

Բանկից հայտնել են, որ «Զվարթնոցը» Ամիօ Բանկի շուրջօրյա գործող մասնաճյուղն է, որն ունի հաճախորդների մեծ հոսք՝ պայմանավորված թե՛ Հայաստան ժամանող ուղեւորներով, թե՛ այն քաղաքացիներով, որոնք չեն հասցրել իրենց գործարքներն ավարտել բանկային գործառնական օրվա ընթացքում:

Ամիօ Բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն միասին են կտրել խորհրդանշական ժապավենը:

Մասնաճյուղը հանրությանը ներկայանում է բոլորովին նոր ոճով՝ վառ, պայծառ գույներով, լուսավոր սրահով եւ հաճախորդների սպասարկման նոր մոտեցումներով:

«Մենք ստեղծել ենք հաճախորդների սպասարկման նոր միջավայր, ինչի արդյունքում հաճախորդներն այսուհետ իրենց է՛լ ավելի հարմարավետ ու անմիջական կզգան ԱՄԻՕ բրենդի ներքո վերաբացվող մեր մասնաճյուղերում:

Միեւնույն ժամանակ բանկն օրեցօր զարգացնում է հաճախորդների հետ հաղորդակցման թվային հարթակները՝ հաճախորդների առօրյա գործարքները տեղափոխելով հեռահար սպասարկման ուղիներ»,- ասել է Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» մասնաճյուղում ամենապահանջված գործարքներից է Հայաստան ժամանող ուղեւորների կողմից արտարժույթի փոխանակման ծառայություններն, ինչպես նաեւ արագ դրամական փոխանցումների վճարումն այն հաճախորդներին, որոնք չեն հասցրել ստանալ փոխանցումները գործառնական օրվա ընթացքում:

«Բանկը կատարելագործում է թվային լուծումները եւ հաճախորդներին մատուցում նաեւ հեռավար ծառայություններ՝ խնայելով նրանց ժամանակն ու նվազեցնելով մասնաճյուղերում ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը:  

Ամիօ Բանկի մասնաճյուղերի արտաքին եւ ներքին փոխակերպման ուղին շարունակվում է՝ նոր բրենդի գաղափարախոսությանը համապատասխանելու ձգտումով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 11173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai