Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական Դրամի 30-ամյակի եւ Բանկային աշխատողի օրվա առթիվ:«Հայաստանի անկախության եւ պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում՝ բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր եւ ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։Սրտանց շնորհավորում եմ բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության եւ ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման»,- ասված է Դանիել Ազատյանի ուղերձում: Tweet Դիտում՝ 1670