Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ
22.11.2023 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

ԿԲ-ից հայտնել են, որ մետաղադրամների դիմերեսներին պատկերված են ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «Հայաստանի Հանրապետություն» եւ «Republic of Armenia» մակագրությունները։
Դարձերեսներին մետաղադրամների անվանական արժեքներն են՝ «10 դրամ», «20 դրամ», «50 դրամ», «100 դրամ», «200 դրամ», «500 դրամ», ազգային զարդանախշեր:
Մետաղադրամների էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ) եւ Կարապետ Աբրահամյանը (դարձերեսներ):
Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:
Նշվում է, որ շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվել են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ եւ օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: