Apricot Capital-ում հաշվի բացման համար նվազագույն սահմանաչափը՝ 500 000-ից իջեցվել է 100 000 դրամ

20.11.2023 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Հայաստանյան լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերությունը շարունակում է կիրառել նորարար, թվային ու առաջադեմ լուծումներ եւ մշտապես ծրագրային բարելավումներ է կատարում կայքում եւ բջջային հավելվածում՝ առավել պարզ, արագ եւ հարմարավետ դարձնելով դրանց օգտագործումը։

Վերջերս Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման ընթացակարգ։ Այսուհետ, գրասենյակ այցելելու, ձեւաթղթեր լրացնելու փոխարեն, հաշվի ստեղծման ողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով։ Այժմ կայքում ընդամենը մի քանի պարզ եւ հաջորդական քայլերի միջոցով, ավտոմատ կերպով ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են ունենալ  իրենց բրոքերային հաշիվը։



Մուտք գործելով Apricot Capital կայք՝ անհրաժեշտ է սեղմել «Բացել հաշիվ» կոճակը, լրացնել պահանջվող անձնական տվյալները, որից հետո նշված  էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաստատման հղումը՝ գրանցումը շարունակելու համար։ Հղումն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել մի քանի փաստաթղթեր, լրացնել տվյալները եւ անցնել հաջորդ փուլին՝ նույնականացմանը (liveness check), որի միջոցով հաստատվում է անձի ինքնությունը։



Նույնականացում անցնելուց հետո հաճախորդը հաստատում է իր որոշումը «Համաձայն եմ» կոճակի միջոցով, որից հետո ընկերությունը իրականացնում է «Ճանաչել հաճախորդին» ընթացակարգերը (KYC)։ Արդյունքում հաշիվը հաստատվում է եւ հաճախորդը իր էլեկտրոնային հասցեին ստանում է ստորագրված պայմանագիրն ու հավելվածի գործիքներից օգտվելու համար բոլոր թույլտվությունները։ Այդ պահից սկսած անձը՝ հանդիսանում է Apricot Capital-ի օգտատեր, նրան տրամադրվում է եզակի օգտանուն եւ գաղտնաբառ՝ թույլ տալով մուտք գործել նորաստեղծ հաշիվ եւ գործարքներ իրականացնել հավելվածի միջոցով։ Apricot Capital-ի փորձառու մասնագետները լիովին վերահսկում են հաշվի բացման գործընթացը. ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում պատրաստ են արագ արձագանքելու եւ ապահովելու  գրանցման անխափան ընթացքը։



Հաշվի առնելով ներդրումային փորձառություն ձեռք բերելու նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը, պոտենցիալ հաճախորդների կարծիքներն ու առաջարկները,  ընկերությունը որոշում է կայացրել իջեցնել նաեւ հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը՝ 500 000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։ Համաձայն Apricot Capital-ի փորձագետների վերլուծությունների՝ ներդրողի  համար սա մինիմալ եւ օպտիմալ սահամանաչափն է, որը  կարող է ձեւավորվել  խնայողությունների արդյունքում եւ թույլ է տալիս արդյունավետ բաշխել եկամուտներն ու ստեղծել դիվերսիֆիկացված պորտֆել։  



Այս պարզեցված ընթացակարգի միջոցով Apricot Capital-ը անհատին, բիզնեսին հնարավորություն է տալիս արդյունավետ եւ շատ պարզ քայլերի կիրառման միջոցով գործարքներ իրականացնել՝ դրանով իսկ նպաստելով ֆինանսական աճին եւ հաջողություններին:

***

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝ Հայաստանում  ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։

Դիտում՝ 5211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW