Թվային բանկինգը կարեւոր եւ զարգացող թեմա է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի ֆինանսական ոլորտում եւ նպատակ ունի տեխնոլոգիաների, թվային հարթակների օգտագործման միջոցով հաճախորդներին բանկային ծառայություններ առաջարկել։ Այս մոտեցումը կարեւորվում է հատկապես վերջին տարիներին, քանի որ մարդիկ իրենց ֆինանսների արդյունավետ կառավարման համար սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Դենիել Հիլերը, որ 80-ականներից աշխատում է ֆինանսական ոլորտում, անդրադարձել է Հայաստանում թվային բանկինգի զարգացման միտումներին եւ այդ համատեքստում՝ հաճախորդների հետ ֆիզիկական կապի պահպանման կարեւորությանը։ «Ֆասթ Բանկում ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ՝ բարելավելու թվային բանկինգի մեր ծառայությունները, միեւնույն ժամանակ, կարեւորելով հաճախորդների հետ ֆիզիկական շփման պահպանումը՝ շարունակաբար զարգացնում ենք մեր աշխատակիցների հմտությունները։ Հավատում եմ, որ ավանդական շփումը թվային բանկինգի համադրությամբ կարող է ապահովել հաճախորդների լավագույն սպասարկումը:Ֆասթ Բանկի ռազմավարությունը մշակվել է աշխարհահռչակ թվային բանկի մոդելի լավագույն փորձի հիման վրա, որը ենթադրում է՝ մեզ համար հաճախորդը բիզնես մոդելի կենտրոնն է, որին տրամադրելու ենք արդյունավետ լուծումներով անհատականացված բանկային ծառայություններ: Դրան զուգահեռ, կիրառելու ենք նաեւ տարբեր այլ մոտեցումներ»,-ասել է Դենիել Հիլերը։ Նա նաեւ խոսել է բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու, ընդհանուր մշակույթի եւ կորպորատիվ կառավարման մեջ իր ունեցած փորձառության ու դերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է Ֆասթի ապագա ծրագրերին: Tweet Դիտում՝ 5784