Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ԱրարատԲանկը դեռեւս սեպտեմբերին որոշում է կայացրել միանալ «Հիմք» աջակցման հիմնադրամին։ Ինչպես հայտնել են բանկից, ԱրարատԲանկի աշխատակիցները եւս անմասն չեն մնացել այդ նախաձեռնությունից՝ ամեն ամիս իրենց աշխատավարձից փոխանցումներ կատարելով ԱրարատԲանկում բացված «Աջակցություն արցախահայերին» հատուկ հաշվեհամարին։ Աշխատակիցների կողմից մուտքագրվող ֆինանսական միջոցները պարբերաբար փոխանցվում են «Հիմք» աջակցման հիմնադրամի հաշվեհամարին` արցախահայերի առաջնահերթ կարիքները հոգալու համար։Այսուհետ փոխանցումները հնարավոր է կատարել նաեւ ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով՝ մուտք գործելով սեղմել «Փոխանցել» կոճակը, ապա՝ «Աջակցություն արցախահայերին» եւ կատարել փոխանցում հիմնադրամի դրամային եւ արտարժութային հաշվեհամարներին․ ՀՀ դրամ՝ 1510019628458463 ԱՄՆ դոլար՝ 1510016530220294 Եվրո՝ 1510016936976991 ՌԴ ռուբլի՝ 1510012517287202Նշվում է, որ ԱրարատԲանկի ղեկավարությունը որոշել է նաեւ այս տարի իր գործընկերների ու հաճախորդների ամանորյա կորպորատիվ նվերներին հատկացվելիք գումարները ուղղել «Հիմք» աջակցման հիմնադրամին, ինչպես նաեւ չեղարկել ամենամյա տոնական միջոցառումը, եւ այդ գումարները եւս փոխանցել հիմնադրամի ֆոնդին։ 2023թ.-ի նոյեմբերի 14-ի դրությամբ ավելի քան 1340 շահառու ստացել է սնունդ եւ առաջնային անհրաժեշտության պարագաներ, ավելի քան 330 շահառու ստացել է բնակվարձերի մասնակի փոխհատուցում եւ շուրջ 3500 հոգի գրանցվել եւ գտնվում է գնահատման փուլում։ «Հիմք» աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլեւ օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները ինքնուրույն հոգալու նպատակով։ Tweet Դիտում՝ 5948