ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ ՌԴ-ից առանց միջնորդավճարի
15.11.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի ռուսաստանյան օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В другую страну» գործարքը, սեղմել «Հայաստան» կոճակը, ապա ընտրել՝ «По номеру телефона»։ Այնուհետեւ անհրաժեշտ է ընտրել բանկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, մուտքագրել հեռախոսահամարը, գումարը եւ «ASHUN» պրոմոկոդը: Գործարքն իրականացվում է ՌԴ ռուբլով, հաշվեգրումը` ՀՀ դրամով։ Դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ակնթարթորեն:
«Միջազգային փոխանցումները մեր հաճախորդների կողմից ամենապահանջված ծառայություններից են: Մենք ոչ միայն բարելավում ենք այդ գործարքների որակը, արագությունը եւ հարմարավետությունը, այլեւ համալրում ենք վերջիններս նոր գործառույթներով: Անցյալ տարվա հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին բանկը, որը գործարկեց հեռախոսահամարով փոխանցումներ Ռուսաստանից։ Դրա շնորհիվ 11 ամսվա ընթացքում գործարքների ընդհանուր թիվն աճել է ավելի քան 3 անգամ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:
Հեռախոսահամարով Ռուսաստանից դեպի Հայաստան օրական մեկ փոխանցման առավելագույն գումարը 150 հազար ՌԴ ռուբլի է, իսկ ամսական` մինչեւ 600 հազար ՌԴ ռուբլի: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում՝ Android համակարգով բջջային հեռախոսների համար եւ Ինտերնետ բանկինգում: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 8787 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: