ԹՊԿ երկրներում Ադրբեջանի ներդրումները գերազանցել են $20 միլիարդը

03.11.2023 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի համախառն ներդրումների ծավալը թյուրքական պետությունների տնտեսության մեջ գերազանցել է $ 20 միլիարդը, ասել է Իլհամ Ալիեւը։

«Հիմնական մասը կազմում են Թուրքիայում կատարված ներդրումները»,- ասել է նա՝ այսօր Աստանայում ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում։

Նա նշել է, որ Ադրբեջանա-ուզբեկական ներդրումային հիմնադրամի եւ Ադրբեջանա-ղրղզական զարգացման հիմնադրամի ստեղծմամբ սկսվել է թյուրքական երկրների միջեւ համատեղ ներդրումային հիմնադրամների ձեւավորման գործընթացը։

Ալիեւն ասել է, որ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում ԹՊԿ երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունն աճել է 40 %-ով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Դիտում՝ 5838

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW