Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

01.11.2023 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #զեկույց
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպն օգոստոսին հասել է 10.9%-ի, որը հուլիսին 6% էր:

Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ոչ առեւտրային ծառայությունների ոլորտով, որը կտրուկ աճ է արձանագրել` հուլիսի 5.8%-ից օգոստոսին հասնելով 13.8%-ի:

«Օգոստոսին գնանկումը 0.2% էր, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա հետեւանքով միջին գնաճը շարունակել է նվազել մինչեւ 2.8%, ինչը զգալիորեն ցածր է 4% թիրախային ցուցանիշից: Միջին գնաճի դանդաղման հիմնական գործոնը սննդամթերքի գների անկումն էր, որը պահպանվել է նաեւ սեպտեմբերին»,- ասված է ՀԲ ամփոփագրում:

Նշվում է, որ ՀՀ դրամի վրա ժամանակավոր ազդեցություն է ունեցել սեպտեմբերի 19-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, «դրան հաջորդած փախստականների ճգնաժամն ու ընդհանուր անորոշությունը»:

«Օգոստոսին գրանցվել է բյուջեի 25 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհներն օգոստոսին ավելացել են 8.5%-ով, իսկ ծախսերը՝ 18%-ով: Ընթացիկ ծախսերն օգոստոսին 14.5%-ով ավելի է եղել`պայմանավորված սոցիալական աջակցության ու նպաստների 25.6% ավելացմամբ:

2023 թ. առաջին ութ ամիսներին եկամուտներն ավելացել են 14.5%-ով, ինչը պայմանավորված էր ԱԱՀ, եկամտային հարկի ու շահութահարկի մեծ հավաքագրումներով, իսկ ծախսերն ավելացել են 14%-ով`ձեւավորելով 72 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ (կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8%):

Ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն. գրանցվել է կապիտալի համարժեքության եւ շահութաբերության ցուցանիշների աննշան փոփոխություն: Օգոստոսին բանկային վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար, 1.6 եւ 2.1%-ով` պայմանավորված ՀՀ դրամով արտահայտված վարկերի ու ավանդների ավելացմամբ, որը կնպաստի դոլարիզացման նվազեցմանը»,- ասված է ՀԲ զեկույցում

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 1701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW