Արցախցիներին աջակցելու համար մեկնարկում է ֆինանսական նոր ծրագիր

23.10.2023 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի #աջակցության ծրագիր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար մեկնարկում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:

Նա նշել է, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ:

«Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:

Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն»:
Դիտում՝ 1629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW