Շուռնուխում եւ Որոտանում տունը կորցրած անձինք եւս 5 ամիս կստանան 68 000 դրամ

19.10.2023 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շուռնուխ #Որոտան #կառավարություն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում հաշվառված եւ հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող ամսական 68.000 դրամի աջակցությունը կշարունակվի եւս 5 ամիս:

Նշվում է, որ սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում է 13 բնակելի տուն: Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ցուցակում ընդգրկված շահառուների թիվը 38 է:
Դիտում՝ 1702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW