ՀայՓոստը ստացել է հատուկ մրցանակ Փոստ Եվրոպայի կողմից

19.10.2023 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Փոստ Եվրոպա
ՀայՓոստը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Փոստ Եվրոպայի 2023 թվականի ընդհանուր ժողովի ընթացքում ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ:

Մրցանակը ՀայՓոստին շնորհվել է փոստային ինովացիոն լուծումների, ինչպես նաեւ հաճախորդամետ քաղաքականության համար:

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանին եւ Միջազգային փոստային ծառայությունների ղեկավար Յուրի Հայրապետյանին մրցանակը հանձնել է Փոստ Եվրոպայի գլխավոր տնօրեն Բոտոնֆ Սզեբենին՝ նշելով, որ ՀայՓոստը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել ինչպես ծառայությունների հասանելիության, այնպես էլ էլեկտրոնային տվյալների փոխանցման ոլորտում:

«ՀայՓոստ ընկերությունը մշտապես հետեւողական է լինելու Հայաստանի փոստի զարգացման գործում: Շատ կարեւոր եւ պարտավորեցնող մրցանակ ենք ստացել, պետք է զարգացնել եղածը, ստեղծել նոր ծառայություններ: Անհրաժեշտ է նաեւ արդիականացնել ենթակառուցվածքը, որպեսզի համապատասխանենք եվրոպական բոլոր ստանդարտներին: Մենք պետք է մատուցենք էլ ավելի որակյալ ծառայություններ մեր հաճախորդներին»,- ասել է ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը:
Դիտում՝ 1706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW