Հայաստանը կարող է դառնալ “տարածաշրջանային լիբերալ էներգետիկ հարթակ”

18.12.2008 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները “տարածաշրջանային լիբերալ էներգետիկ հարթակ” դառնալու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “ՀայՌուսգազարդ” ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը` հանդես գալով “Արմենպրես” գործակալության 90-ամյակին նվիրված “Տեղեկատվական պատերազմներ. Տեղեկատվական հասարակության արդի մարտահրավերները” միջազգային գիտաժողովում:

Իր “Տեղեկատական պատերազմներն էներգետիկայում” զեկույցում Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօրվա տարածաշրջանային ծրագրերը քաղաքական պատճառներով բախվում են տարանցիկ ուղիների սահմանափակումներին եւ բազմակողմանի տարածաշրջանային համագործակցության օրինակ չեն ծառայում:

Նրա խոսքերով, այդպիսի իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական մրցակցությունն է, հանքավայրերին, հորատանցքերին եւ խողովակներին տիրանալու էներգետիկ “ծանր քաշայինների” մրցակցությունը: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի քաղաքականացվածությունը “հարվածում է տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի գրպանին”:

“Տարածաշրջանի բնակչության թույլ տեղեկացվածությունը հանգեցնում է նրան, որ վերնախավը կյանքի է կոչում այնպիսի քաղաքական ծրագրեր, որոնք չունեն անհրաժեշտ տնտեսական հիմնավորում` այդպիսով դանդաղ գործողության ական դնելով էներգետիկայի տակ եւ էներգակիրների միջազգային շուկաներում ստեղծելով հետագա սպեկուլյատիվ դրսեւորումներ, ինչը, հնարավոր է, հերթական համաշխարհային ‎‎ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերի պատճառ կհանդիսանա”,- նշել է “ՀայՌուսգազարդի” ղեկավարը:

Կարեն Կարապետյանն առաջարկել է մշակել տեղեկատվական ուղեկցման նոր որակ` էներգետիկայի ոլորտում քաղաքական եւ գործարար վերնախավերի նախաձեռնություների աջակցությունն ապահովելու համար:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել տեղեկատվական տարածությունում վարվելակերպի որոշակի կանոնագիրք, բարձրացնել տեղեկատվական գործընթացի մասնակիցների արհեստավարժության մակարդակը:
Կարեն Կարապետյանն ասել է, որ ունենալով երկու գազամուղ, գազի պահպանման հզորություններ, ինչպես նաեւ ավելցուկային մրցակցային գեներացնող հզորություններ` Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանային լիբերալ էներգետիկ հարթակ դառնալու համար:

Դիտում՝ 10983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW